Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

«Ինքը մեր կուսակցության նախագահն էր, ի՞նչ «բենամուքի»

«Ինքը մեր կուսակցության նախագահն էր, ի՞նչ «բենամուքի»
12.06.2015 | 00:38

ՀՐԱՆՏ ԴԱՎԹՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)

-Պարոն Դավթյանը հեռացե՞լ է ԲՀԿ-ից, թե՞ դեռ հարատևում է և մտածում` «նա դուրս եկավ և խոստացավ վերադառնալ»։ Դե, պարոն Ծառուկյանը, էլի:
-Տիկին Դավթյանը լավ կանի այդ հարցն ուղղի նախ` գնացածներին, ապա պարոն Ծառուկյանին:
-Օ՜, պարոն Դավթյան, այնքան գնացին, այնքան եկան ձերոնք, որ հաշիվը կորցրինք: Իսկ կարո՞ղ է` պարոն Ծառուկյանն իսկապես վերադառնա, ու Դուք գիտեք այդ մասին, զի-վասնզի պարոն Ծառուկյանը վերջին անգամ սպիտակ էր հագած, իսկ սպիտակը վերադարձի, խաղաղության խորհրդանիշն է:
-Օ՜, տիկին Դավթյան, դա Ձե՛ր կարծիքն է:
-Իսկ պարոն Դավթյանն ի՞նչ է կարծում. Ծառուկյանը որ վերադառնա, կգա՞ էլի ԲՀԿ, թե՞ այլ մոդիֆիկացիա կնախընտրի. հանդիպո՞ւմ եք Դուք յուրյանը:
-«Յուրյանս» տիկին Դավթյանին տեղյակ է պահում, որ ընկերական շրջապատում, այո, հանդիպում ենք:
-Պարոն Դավթյանին տիկին Դավթյանն էլ տեղեկացնի, որ ԲՀԿ-ական բոլոր քաջ տղերքը մեղադրվում են այնում, որ երբ Ծառուկյանին ՀՀԿ-ն անց էր կացնում թոհուբոհի, պղնձե և կրակե խողովակների միջով, յուր «սարատնիկները» չկանգնեցին ընդդեմ ՀՀԿ-ի, մի բշտեին Աշոտյանին, էն հրդեհիստ Կարենին` Ավագյան, էն Գագիկ Մելիքյանին, էն… մի խոսքով` բոլորին:
-Իսկ ի՞նչ պետք է անեինք:
-Դե, «սրտից բխած` սիրով անհուն» պետք է անեիք. ձեր «թագավոր» ու «աննման ախպերն» ու «վոժդն» էր, չէ՞, անցնում հրե շրջանակի միջով:
-Ձեր դուրը որ չէր գալիս, դուք էլ ասեիք-անեիք:
-Այ, մալադե՛ց, էդ հենց մենք կանգնեցինք նրա «մունդիրի» պատվին, որովհետև մինչ այդ հենց «մենք» էինք «խփում» իրեն, երբ ինքն ուժեղ էր, իսկ երբ անցնում էր «պղնձի» միջով, մենք մեր մարդկային պարտքը համարեցինք «մասսովկաներին» չմասնակցել: Իսկ դուք, որ միշտ նրան ասում էիք` «բենամուքի», այդ օրը ոչ մեկդ նրան չասաց` օ՜, բենամուքի:
-Ինքը մեր կուսակցության նախագահն էր, ի՞նչ «բենամուքի»:
-Դե ես, ինչպես կասեր Գալուստ Գրիգորիչը` Շմայսի պահով, փոխաբերական իմաստով էի օգտագործում «բենամուքին»:
-Ի՞նչ էր ասել Շմայսը…
-Վայ, պարոն Դավթյան, դրանի՞ց էլ տեղյակ չեք, պատմե՜մ` իմացեք։ Եվ ուրեմն, «սա» պատահել է այսպես. պարոն Առաքել Շմայսը` կանգնել բոյով մեկ ու Սեյրան Օհանյանին անվանարկողներին, թե` … հասկացաք, հա՛, համ էլ` «գլուխներն է կտրելու»:
-Դե հիմա Շմայսին են հարցը տվել, Շմայսն էլ պատասխանել է:
-Դե հիմա ես էլ էդ եմ ասում, դուք էլ պիտի կանգնեիք ու ասեիք` «հայդաբուդո՜ւր», էդ ի՞նչ եք ասում մեր «վոժդին»:
-Պիտի ասվե՞ր, կարծում եք:
-Հա, անպայման։ Բա «միմյանց հետ ապրել էիք քսան տարի, մատի ու մատանու արանքը մարդ էր մտել», բա չկանգնեի՞ք, մի հատ ասեիք` «հայդաբուդուր»:
-Շատ մի անհանգստացեք, Ծառուկյանը կարող է իր պատասխանը տալ, նա այդ ուժն ունի, էդ դիրքն ունի, էդ շնորհքն ունի, երբ ինքն զգա, որ պատասխանը պետք է տալ, ինքը կտա, մեր միջամտությունը անհարկի էր և` է:
-Չէ, գիտե՞ք, գալիս են պահեր, որ, այո, մարդն ուժեղ է, բայց կողքինի կարիքն զգում է անվերջ:
-Չկա ըտենց բան. ինքն էնքան ուժեղ ա, որ չունի ուրիշ մեկի կարիքը:
-Իսկ կարո՞ղ է՝ Դուք տեղեկացված էիք, որ մի գեղեցիկ օր ինքը գնալու է՝ «սպիտակի» մեջ կանգնի «սև» կոստյում հագած նախագահի կողքին:
-Չէ՛:
-Բա դե տեսնո՞ւմ եք, պարոն Դավթյան, որքան «նուրբ» է այս աշխարհում ամեն բան: «Սևն» ու «սպիտակը» համաշխարհային նշանային համակարգում ոչ միայն շախմատային պարտիան են խորհրդանշում, այլև հարաբերակցության խոր մակարդակն ու համակարգը: Ավելի չխորանամ` դա «ուժեղ» սիմվոլիկա է:
-Սիմվոլիկ ա՞:
-Այո, պարոն Դավթյան, քանզի-վասնզի առաջներում պարոն Ծառուկյանը կարմիրով էր ներկայանում հանրությանը. իսկ կարմիրը հեղափոխության ազդանշանն էր, իսկ այժմ` սպիտակով:
-Ինֆորմացվեցինք, հասկացանք, իմացանք, տեղեկացվեցինք, մեծ շնորհակալություն Ձեզ, տիկին Դավթյան:
-Խնդրե՜մ, «նե ժալկո», պարոն Դավթյան:

«Հայդաբուդուրեց» Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ